
Եհովայի վկաներն ու Հ1-ը հաշտության բանակցություններ են վարում
Այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ «Եհովայի վկաներ» քրիստոնեական կրոնական կազմակերպության պատիվն ու արժանապատվությունն արատավորող տեղեկությունների հերքումը տարածելուն, պատասխանը հրապարակելուն և փոխհատուցում վճարելուն պարտավորեցնելու գործով դատական նիստն ընդդեմ Հանրային հեռուստատեսության:
Հիշեցնենք, որ նախորդ նիստին կողմերը դատարանին ներկայացրեցին իրենց տեսակետները, թե որոնք են դիտում զրպարտույթուն և վիրավորանք:
Այսօրվա նիստը հետաձգվել է: Հայցվորի փաստաբան Արթուր Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ կողմերը ցանկանում են հաշտության գալ:
Հիշեցնենք, որ Հանրայինը դեռ վաղուց համաձայնել է հաշտություն կնքել հայցվորի հետ: Այժմ տարվում են բանակցություններ' կապված հաշտության տեքստի հետ:
Մեկնաբանություններ (9)
Մեկնաբանել