HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Սարգսյանը նշանակվեց ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար

Կառավարության նիստի մեկնարկին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնին նշանակել է ոստիկանապետի առաջին տեղակալ Արման Սարգսյանին։ Փաշինյանը հավելեց, որ սպասում են նախագահի պաշտոնական հրամանագրի ստորագրմանը։

Նշենք, որ Սարգսյանը 2017-2018 թթ. եղել է ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի 1-ին տեղակալ, նախագահի 2018թ. մայիսի 18-ի հրամանագրով նշանակվել է ոստիկանության պետի առաջին տեղակալի պաշտոնին:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 18-ին նախագահի հրամանագրով Վալերիյ Օսիպյանն ազատվել էր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի պաշտոնից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter