HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գործադիրը 268 միլիոն դրամ հատկացրեց ջրամատակարարման համակարգի վերակառուցման աշխատանքներ կատարելու համար

Մարզերում ջրամատակարարման համակարգերի վերակառուցման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման նպատակով Կառավարությունը 268 միլիոն դրամ հատկացրեց։

Այս գումարը տրամադրվելու է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը, որն էլ որպես նվիրաբերություն՝ այն փոխանցելու է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին։

«Հայաստանի Հանրապետությունում ջրամատակարարումն իրականացվում է սահմանված գրաֆիկով, քանի որ բաշխիչ ցանցից հոսակորուստը մեծ տոկոս է կազմում, ուստի անհրաժեշտություն է առաջացել իրականացնել ջրամատակարարման համակարգի վերակառուցման աշխատանքներ»,- հայտնել է  Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter