HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գյումրու ավտոմաքսատան շինաշխատանքների համար 970 միլիոն դրամ տրամադրվեց

Գյումրու ավտոմաքսատան բետոնապատման և ասֆալտապատման աշխատանքների համար Կառավարությունը 970 միլիոն դրամ հատկացրեց Պետական եկամուտների կոմիտեին։

Գումարը փոխանցվեց՝ պայմանով, որ սահմանված կարգով ծրագրի իրականացման համար հաստատված և փորձաքննություն անցած ամփոփ նախագծանախահաշվային փաստաթղթերը կներկայացվեն Կառավարություն:

Նշենք, որ ապրիլին՝ Արարատյան մաքսատան-վարչության ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների Նորագավիթի բաժանմունք այցից հետո, վարչապետը հանձնարարել էր իրականացնել ուսումնասիրություններ ավտոմեքենաների մաքսազերծման գործընթացը Գյումրի քաղաք տեղափոխելու նպատակով:

Նախնական հաշվարկներով Գյումրու ավտոմաքսատան կառուցման, ենթակառուցվածքների ստեղծման համար անհրաժեշտ է շուրջ 2.5-2.7 մլրդ դրամ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter