HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

Ամեն տարի Հայաստանում գրանցվում է մանկական քաղցկեղի 90-100 դեպք

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի մանկական ուռուցքաբանության և քիմիաթերապիայի բաժանմունքի ղեկավար Գրիգոր Բադալյանը նշեց, որ երեխաների մեծ մասը հատկապես 2-6 տարեկաններն են, որոնց մոտ հայտանաբերվում են տարբեր տեսակի ուռուցքներ:

Ի տարբերություն մեծահասակների՝ երեխաների մոտ քաղցկեղի կանխարգելման միջոցները շատ ավելի քիչ են: Գ. Բադալյանը նշեց, որ Հայաստանում մանկական քաղցկեղի մահացության դեպքերի վիճակագրություն չկա: Սակայն, ըստ միջազգային վիճակագրության, աշխարհում տարեկան քաղցկեղով հիվանադանում է 175 հազար երեխա, որից 90 հազարը մահանում է:

Բուժման համար կարևոր է նաև երկրի զարգացվածության աստիճանը: Գ. Բադալյանի խոսքերով՝ զարգացած երկրներում քաղցկեղով հիվանդ երեխաների 80 %-ը բուժվում է, իսկ զարգացող երկրներում 80%-ը մահանում է: Հայաստանում, վերջին տարիների տվայլներով, չարորոակ ուռուցքով հիվանդ երեխաների 60-70 %-ը բուժվել է:

Երկրի առանձնահատկություններից կախված տարբեր են նաև քաղցկեղի տեսակները: Տարբերվում են նաև երեխաների և մեծահասակների ուռուցքները: Գ. Բադալյանը նշեց, որ  առավել հաճախ հանդիպում է արյան քաղցկեղը՝ շուրջ 30 %, ավշային համակարգի ուռուցքներ՝ 15-20 %, այնուհետև գլխուղեղի չաորակ ուռուցքներ և այլ օրագների ուռուցքներ:

Բուժումը կախված է հիվանդ օրագանից և հիվանդության զարգացան փուլից: Բուժման մեթոդներն են՝ վիրահատական, դեղորայքային և ճառագայթային: Սակայն, Գ. Բադալյանի խոսքերով, ճառագայթման մեթոդն օգտագործվում է շատ քիչ և մեծ զգուշությամբ, որովհետև հակառակ դեպքում կարող է բացասական հետևանքներ առաջացնել:

Վերջինիս խոսքերով՝ մանկական ուռուցքաբանությունը ամենթանկ բուժում պահանջող ոլորտներից է: Արտերկրում այն արժե 100-150 հազար եվրո: Գ. Բադալյանը նշեց, որ իրենց կենտրոնում բուժումը սովորաբար կատարվում է պետպատվերի շրջանականերում, սակայն եթե դեղը հումանիտար կերպով չի մտել կենտրոն, ծնողը ստիպված է այն գնել շուկայական գներով:

Գ. Բադալյանը խորհուրդ է տալիս քաղցկեղից խուսափելու համար նախ և առաջ վարել առողջ ապրելակերպ: Դա հատակապես վերաբերում է երիտասարդ կանաց, ովքեր պետք է զերծ մնան վնասակար սովորություններց՝ ծխախոտ, ալկոհոլ և այլն: Պետք է նաև խուսափել ճառագայթումից: Էկոլոգիայի վատ վիճակը նույնպես կարող է ազդել քաղցկեղի զարգացման վրա:

Երեխաների մոտ քաղցկեղի առաջացման պատճառների մեծ մասն անհայտ է, սակայն այն կարող է առաջանալ մոր արգանդից. քաղցկեղածին նյութերը գնում են դեպի պտուղ և կարող են առաջացնել քաղցկեղ: Քաղցկեղի առաջացման պատճառներից են նաև նախաքաղցկեղային հիվանդություննեը՝ ստամքոսի խոց, արգանդի վզիկի և կրծքագեղձի հիվանդությունները, որոնց չբուժման դեպքում կարող է առաջանալ քաղցկեղ: Սակայն երեխաների մոտ այդ հիվանդությունները բացակայում են:

Գ. Բադալյանի խոսքերով՝ 35-40 տարեկանում երեխա ունեցող կանանց մոտ ուռուցքով հիվանդ երեխա ունենալու հավանականությունները շատ ավելի մեծ են: Միջազգային կազմակերպությունների կողմից ներկայացված այս վիճակագրությունը, Գ. Բադալյանի խոքերով, բացատարություն չունի: Այդ պատճառով էլ նա կոչ է անում շուտ երեխա ունենալ:

Գ. Բադալայնը նշեց, որ մանկական քաղցկեղի բուժման մեթոդներն անընդհատ զարգանում են: Եթե 10 տարի առաջ տարածված չէր քիմիաթերապիան, ապա այժմ այն լայնորեն կիրառվում է, օգտագործվում է նաև ոսկրածուծի փոխպատվաստումը, ի հայտ են գալիս նոր տեխնոլոգիաներ: Մանկական ուռուցքաբանության և քիմիաթերապիայի բաժանմունքն արդեն 18 տարեկան է, և եթե սկզբում այն հագեցած էր ժամանակակից տեխնոլոգիաներով, ապա այժմ կրկին վերազինման կարիք ունի:

Գ. Բադալյանը նաև տեղեկացրեց, որ վերջին տարիներին հարց էր բարձրացվում ստեղծել մանական ուռուցքաբանության կենտրոն: Այժմ ընդունվել է ծրագիր՝ ստեծղելու նման կենտրոն, որտեղ կլինեն ժամանակից տեխոնոլագիներ, ախտորոշում: Նախատեսվում է ծրագիրն իրականացնել 1.5 տարվա ընթացքում: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter