
ՊԵԿ նախագահ. «Արմավիա»-ն պետությանը պարտք է 37 մլրդ դրամ, «Նաիրիտ»-ը՝ 10 մլրդ դրամ
Պետությունը նախատեսում է հարկ վճարողներին վերադարձնել շուրջ 50 մլրդ դրամի պարտք և փոխարենն ակնկալում է, որ նույն հարկ վճարողներից էլ կստանա 1.4 մլրդ դրամի հարկ։ Այս մասին այսօր Ազգային ժողովում տեղի ունեցող արտահերթ նիստին հայտարարեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։ Քննարկվում է «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը։ Հիշեցնենք, որ նախագծով առաջարկվում է ավելացված արժեքի հարկի գծով հարկատուների նկատմամբ պետության մոտ 50 մլրդ դրամ պարտքը (դեբետները) վերադարձնել։ Հարկատուների թիվը, որոնց պետք է վերադարձվի այդ պարտքը, 2571 է։ Նրանք բոլորը գործող հարկատուներ են։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել