HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վերափորձաքննությունը հաստատել է, որ 14-ամյա տղային «հաշմանդամ երեխա» կարգավիճակ չի հասնում

Փորձագիտական եզրակացություն

ք. Երևան

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Հայաստանի Հանրապետության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության (այսուհետ` Գործակալություն) պետի 17.11.2011 թ. թիվ 58 հանձնարարականի` Պետրոս Արայիկի Բադալյանին վերադասության կարգով վերափորձաքննություն նշանակելու մասին` ստեղծվել է աշխատանքային խումբ հետևյալ կազմով` «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն» ՓԲԸ-ի գլխավոր բժիշկ, բ.գ.թ. Վլադիմիր Խաչիկի Ամիրբեկյան, «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» ՓԲԸ այրվածքների բաժանմունքի վարիչ Հրայր Հրանտի Հակոբյան, նույն  բաժանմունքի բժիշկ-այրվածքաբան Կարինե Յուրիի Բաբայան, Գործակալության փորձաքննական բաժնի պետ Բելլա Հովհաննիսյան, նույն բաժնի գլխավոր մասնագետներ Նելա  Մնացականյան, Սարգիս Առաքելյան, Նելլի Հովակիմյան:

«Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» ՓԲԸ այրվածքների բաժանմունքի բժիշկ-այրվածքաբան Կարինե Յուրիի Բաբայանը բուժել է Պետրոս Բադալյանին և տեղյակ է վերջինիս առողջական խնդիրներին: Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտահետազոտական կենտրոնի գլխավոր բժիշկ, բ.գ.թ. Վլադիմիր Խաչիկի Ամիրբեկյանն իրենց կենտրոնում` այլ հանձնաժողովի կազմում, զննել է Պ. Բադալյանին և նույնպես տեղյակ է երեխայի առողջական խնդիրներին: Քննարկմանը մասնակցում էր նաև «Հետք online» թերթի թղթակից Վահե Սարուխանյանը:

Հայրը` Արայիկ Բադալյանը, նախօրոք տեղեկացված լինելով 14.02.12 թ. նշանակված ընդլայնված կազմով վերափորձաքննության մասին, երեխային փորձաքննությանը չի ներկայացրել:

ՀՀ ԱՆ մասնագետների և բժշկասոցիալական փորձագետների խումբը,  ուսումնասիրելով  Պ. Բադալյանի ԲՍՓ գործում առկա բժշկական  փաստաթղթերը, ծանոթացավ ՀՀ կառավարության 13.06.03 թ. թիվ 780-Ն որոշմամբ հաստատված բժշկասոցիալական փորձաքննության ժամանակ օգտագործվող դասակարգիչներին և հաշմանդամության խմբերի սահմանման չափանիշներին, ծանոթացավ երեխաների մոտ կենսագործունեության սահմանափակման հանգեցնող օրգանիզմի ֆունկցիաների խանգարման ձևերի և աստիճանների, կենսագործունեության սահմանափակման  տեսակների և աստիճանների, նրանց  գնահատման չափանիշներին:

Պ Ա Ր Զ Ե Ց

Իրականացված երկարատև բուժական և վերականգնողական միջոցառումների արդյունավետության հետևանքով Պետրոս Բադալյանի մոտ առկա են աջ արմնկային հոդի շրջանի հետայրվածքային կելլոիդ սպիներ, աջ արմնկային հոդի թեթև տարածիչ կոնտրակտուրա, առանց վերջույթի ֆունկցիայի խանգարման:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ 

Պ. Բադալյանի մոտ ախտորոշված հետայրվածքային սպիները և արմնկային հոդի թեթև տարածիչ կոնտրակտուրան, վերջույթի ֆուկցիայի խանգարումների բացակայությունը չի հանգեցրել կենսագործունեության որևէ տեսակի և աստիճանի սահմանափակման, ուստի, ղեկավարվելով ՀՀ կառավարության 13.06.03 թ. թիվ 780-Ն որոշմամբ հաստատված բժշկասոցիալական փորձաքննության ժամանակ օգտագործվող դասակարգիչներով  և հաշմանդամության խմբերի սահմանման չափանիշներով, «հաշմանդամ երեխա» կարգավիճակի չի սահմանվում:

«Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն» ՓԲԸ գլխավոր բժիշկ, բ.գ.թ. Վլադիմիր Խաչիկի Ամիրբեկյան

«Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» ՓԲԸ այրվածքների բաժանմունքի վարիչ Հրայր Հրանտի Հակոբյան

«Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» ՓԲԸ այրվածքների բաժանմունքի բժիշկ-այրվածքաբան Կարինե Յուրիի Բաբայան

ՀՀ ԲՍՓԳ փորձաքննական բաժնի  պետ Բելլա Հովհաննիսյան

Գլխավոր մասնագետներ` 

Նելա Մնացականյան, Սարգիս Առաքելյան, Նարինե Մելոյան, Նելլի Հովակիմյան

14.02.2012 թ.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter