HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Մուլտի Գրուպ» Կոնցեռնը որոշել է կասեցնել Կապանում ցեմենտի արտադրամասի կառուցապատման գործընթացները

«Մուլտի Գրուպ» Կոնցեռնի տնօրենների խորհուրդը հաղորդագրություն է տարածել, նշելով, որ որոշել է կասեցնել Կապան համայնքում ցեմենտի արտադրամասի կառուցապատման գործընթացները։ Հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորև։

««Ինչպես տեղյակ եք, «Արարատցեմենտ» ՓԲԸ-ն Կապան համայնքում նախատեսում էր կառուցել ցեմենտի աղացման արտադրամաս:  Օրենքով նախատեսված ընթացակարգով համայնքում պետք է կազմակերպվեին հանրային լսումներ, որոնց կայացումը սակայն շուրջ 2 տարի խոչընդոտվում էր տեղի հասարակական կազմակերպությունների և բնակիչների կողմից: 

«Մուլտի Գրուպ» Կոնցեռնի տնօրենների խորհուրդը, հաշվի առնելով «Մուլտի Գրուպ» կոնցեռնի սեփականատեր Գագիկ Ծառուկյանի  կողմից մշտապես հնչեցված այն տեսակետը, որ ցանկացած հարցում պետք է ականջալուր լինել ժողովրդի ցանկությանը, որոշում է կայացրել կասեցնել Կապան համայնքում ցեմենտի արտադրամասի կառուցապատման գործընթացները»»,- նշված է հաղորդագրության մեջ: Հիշեցնենք, որ «Հետքը» անդրադարձել էր Կապանի բնակիչների՝ «Արարատցեմենտի» արտադրամաս բացելու դեմ կազմակերպած ստորագրահավաքին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter