HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՔԿ․«Դեպքին նախորդող օրվա ընթացքում որևէ անձ, բացի առանձնատանը գտնվող երկու անձից, բնակարան մուտք չի գործել»

Այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ հայտնաբերվել է 2003-2008թթ. ՀՀ ոստիկանապետի պաշտոնը զբաղեցրած Հայկ Հարությունյանի դին: Ոստիկանության նախնական վարկածով` տեղի ունեցածը ինքնասպանություն է

Քննչական կոմիտեն հայտնում էր, որ Հայկ Հարությունյանի մահվան դեպքի հանգամանքերը պարզելու նպատակով հարցաքննվել է դեպքի վայրում նրա հետ գտնվող անձը:

Դեպքի վերաբերյալ Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Նաիրա Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․«Հայկ Հարությունյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործով առգրավվել է Բջնի գյուղում գտնվող՝ նրա տան մուտքը տեսանկարահանող տեսախցիկները: Տեսագրությունը ենթարկվել է զննության: Դեպքին նախորդող օրվա ընթացքում որևէ անձ, բացի առանձնատանը գտնվող երկու անձից, բնակարան մուտք չի գործել»:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։