HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հարցաքննվել են Hayeli.am և Armlur.am կայքերի խմբագիրները

Հայկ Հարությունյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործով այսօր վկայի կարգավիճակով հարցաքննվել են Hayeli.am և Armlur.am կայքերի խմբագիրները: Այս մասին հաղորդում է քննչական կոմիտեի լրատվական ծառայությունը:

Խմբագիրները հրաժարվել են հարցաքննության ընթացքը տեսանկարահանելու վերաբերյալ նախաքննական մարմնի առաջարկից և մեջբերելով «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածը՝ չեն բացահայտել տեղեկատվության  աղբյուրը:

Ըստ հաղորդագրության՝ քննիչի հարցին, որ դեպքին ականատես վկան, ծանոթանալով հրապարակումներին, ժխտել է հրապարակումներում ներկայացված հանգամանքները, լրատվամիջոցների ներկայացուցիչները հակասական տեղեկատվության վերաբերյալ դիրքորոշում չեն հայտնել և պարզաբանել են, որ իրենք ընդամենը հրապարակել են իրենց աղբյուրների հայտնած տեղեկատվությունը՝ կրկին հրաժարվելով բացահայտել աղբյուրը:

Քննչական կոմիտեն հայտնում է, որ Հայկ Հարությունյանի մահվան դեպքին ականատես վկան իր լրացուցիչ ցուցմունքում հայտնել է, որ ԶԼՄ-ներին դեպքի վերաբերյալ որևէ տեղեկատվություն չի հայտնել: Ավելին՝ նա վրդովմունք է հայտնել՝ ԶԼՄ-ներում տեղ գտած ապատեղեկատվության վերաբերյալ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter