HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գործադիրը գումար հատկացրեց «Հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոն»-ի հարկային պարտավորությունների մարման համար

Գործադիրն այսօրվա նիստին որոշեց մոտ 18 միլիոն դրամ հատկացնել «Հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոն» ՓԲԸ-ի շրջանառության հարկի վճարման համար։ Այս գումարը ներառելու է նաև հարկի չվճարման պատճառով գոյացած տույժ-տուգանքները։

Գումարը հատկացվեց Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդին՝ Կառավարության պահուստային ֆոնդից։

Հիշեցնենք, որ «Հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոն»-ը կառավարության հունվարի 31-ի որոշմամբ լուծարվել է։ Լուծարման գործընթացի ժամանակ Պետական եկամուտների կոմիտեն իրականացրել է լուծարային ստուգում։ Արդյունքում պարզվել է, որ ընկերությունը շրջանառության հարկի մասով չմարված պարտավորություններ ունի։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter