HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Ալվինա Գյուլումյան. «Եթե դու ճնշվող դատավոր չես, ինչ կուզեն, թող կողքից ասեն»

Սահմանադրական դատարանի (ՍԴ) դատավոր Ալվինա Գյուլումյանը չի պատրաստվում հրաժարական տալ։ Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Գյուլումյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք պատրաստվո՞ւմ է վաղ կենսաթոշակի անցնել:

Վերջինս չցանկացավ մեկնաբանել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու պահանջով Ազգային ժողովում սկսված գործընթացը: Նշենք, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները պատրաստվում են դիմել Սահմանադրական դատարան՝ Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու պահանջով:

«Իմ ցանկացած պատասախան կարող է ընկալվել որպես նախնական կարծիքի արտահայտում, որի իրավունքը ես չունեմ»,- ասաց Գյուլումյանը՝ միևնույն ժանանակ վստահեցնելով, որ Սահմանադրական դատարանում այդ հարցով լինելու է օբյեկտիվ քննարկում:

Ինչպես հայտնի է, ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը չի մասնակցել դատարանում քննված առնվազն 10 նիստի:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ հնարավո՞ր է Գրիգորյանին կարգապահական տույժի ենթարկելու գործընթաց սկսեն, ինչին ի պատասխան՝ Գյուլումյանը նշեց, որ թեև դա կարգապահական վարույթի հիմք է, ինքն անձամբ մտադիր չէ Գրիգորյանին կարգապահական տույժի ենթարկելու գործընթաց սկսել:

Հարցին՝ արդյոք գործող իշխանությունների կողմից ճնշումներ կա՞ն Սահմանադրական դատարանի նկատմամբ, Գյուլումյանը պատասխանեց.

«Գիտեք ինչ, ճնշում են նրան, ով որ ճնշվում է: Եթե դու ճնշվող դատավոր չես, ինչ կուզեն, թող կողքից ասեն: Ես կարող եմ ինձ համար պատասխան տալ, որ ինձ հնարավոր չի ճնշել, ինձ հնարավոր չի շեղել ճիշտ ուղուց»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter