
Հանրապետության 19 համայնքներում ՏԻՄ ընտրություններ են
Հանրապետության 19 համայնքներում այսօր՝ սեպտեմբերի 29-ին, տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններ են, որոնցից 6-ում՝ արտահերթ:
Մասնավորապես համայնքի ղեկավար են ընտրում Արմավիրի մարզի Մրգանուշ, Փարաքար, Տանձուտ, Նոր Կեսարիա, Զարթոնք, Արագածոտնի մարզի Ղազարավան, Լոռու մարզի Լուսաղբյուր և Եղեգնուտ, Գեղարքունիքի մարզի Լճափ, Վանեվան, Գեղարքունիք և Շիրակի մարզի Գետափ համայնքներում:
Ավագանու անդամի ընտրություններ են Արագածոտնի մարզի Շղարշիկ, Լոռու մարզի Չկալով, Տավուշի մարզի Սարիգյուղ, Արարատի մարզի Արևաբույր և Եղեգնուտ համայնքներում, ինչպես նաև մարզկենտրոն Արտաշատում:
Իսկ Տավուշի մարզի Խաշթառակ գյուղում ընտրում են և՛ համայնքի ղեկավար, և՛ ավագանու անդամներ:
«Հետք»-ը 15 համայնքներում լուսաբանում է ՏԻՄ ընտրությունները:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել