
Նարեկ Մալյանին աղբարկղ գցելու փորձի առթիվ հարուցված քրեական գործով դատական նիստը նշանակվել է հոկտեմբերի 18-ին
«Ռեստարտ» նախաձեռնության անդամների կողմից նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի խորհրդական Նարեկ Մալյանին աղբամանը գցելու փորձի առթիվ հարուցված քրեական գործով դատաքննության օր է նշանակվել հոկտեմբերի 18-ը։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։ Գործը մակագրվել է դատավոր Աննա Դանիբեկյանին։
Ըստ մեղադրանքի՝ «Ռեստարտ» նախաձեռնության մի քանի անդամների եւ Նարեկ Մալյանի միջեւ տեղի ունեցած միջադեպի գործով նախաձեռնության 6 անդամներին՝ Դավիթ Պետրոսյանին, Դավիթ Սիմոնյանին, Արամայիս Պետրոսյանին, Գարիկ Միսկարյանին, Հրաչյա Խլղաթյանին և Յուրի Ավագյանին մեղադրանք է առաջադրվել Նարեկ Մալյանին առևանգելու փորձ կատարելու համար։ Մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 34-131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով։ Մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։
Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել 2019-ի մարտի 4-ին, ըստ մեղադրական եզրակացության՝ հանցագործությունը ավարտին չի հասցվել։
Մեկնաբանել