HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քուրդ կանայք Վանում նստացույց անցկացրին

Քրդերը մայիսի 8-ին նշում են կանանց օրը: Այդ օրը Վանում քուրդ կանայք բողոքի յուրահատուկ ակցիա էին նախաձեռնել, որին մասկանցում էին նաև քրդական «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության (BPD) առաջնորդները, Վանի քաղաքապետը, «Դեմոկրատական հասարակություն» կուսակցության կին պատգամավոր, Հայրենասեր կանանց ասոցիացիայի հիմնադիր Այսել Թուլուքը և այլք:

Քուրդ կանայք իրենց սպանված երեխաների նկարներով հավաքվեցին Վանի կենտրոնական թաղամասում և քաղաքի գլխավոր փողոցում նստացույց անցկացրին: Նրանք Թուրքիայի կառավարությունից պահանջեցին դադարեցնել քրդերի նկատմամբ բարբարոսություները և իրենց երեխաների սպանությունները: «Մենք չենք ուզում, որ մայրերն այլևս լաց լինեն»,- ասում է քուրդ Սեդիկան:

«Սա հատկապես փոքր տղաներին կործանելու գործընթաց է: Օրինակ' Դիարբեքիրում վերջերս 5 երեխա է սպանվել ոստիկանության բռնությունների հետևանքով: Մի մասը մահացել է բանակում»,- հայ լրագորղների հետ զրույցում ասաց Այսել Թուլուքը: Նա ևս միացել էր կանանց նստացույցին: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter