Չնայած անձրեւոտ եղանակին` Անիի ավերակներում այցելուներ կան` թուրք ուսանողներ, չեխ եւ հայ զբոսաշրջիկներ եւ այլ հյուրեր: Անիի ավերակները հետաքրքրում են զբոսաշրջիկներին: Փաստը չի թաքցնում Անիի մուտքը հսկող անվտանգության աշխատակիցը:
Ռեջեփը կամ Արամ Խաչիկը Դիարբեքիրի հատուկենտ հայերից է, ով չի խուսափում խոստովանել այդ փաստը: Նրան հանդիպեցինք Դիարբեքիրի հայկական կաթոլիկ եկեղեցում, որը վերականգնման փուլում է:
Կարս քաղաքի «Մարդկության հուշարձանի» ապամոնտաժման գործողությունները ընթանում են ամբողջ ծավալով: Այս պահին այնտեղ աշխատում է բանվորների խումբը: Հուշարձանից արդեն երկու շերտ ապամոնտաժվել է, և բեկորները հուշարձանի կողքին են:
Քրդերը մայիսի 8-ին նշում են կանանց օրը: Այդ օրը Վանում քուրդ կանայք բողոքի յուրահատուկ ակցիա էին նախաձեռնել:
Օսման Բայդեմիրը համոզված է, որ եթե թուրքական մեդիան ուզենա, երեք ամսում կշահի հայ հանրության համակրանքը:
Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցում վերանորոգման աշխատանքների եռուզեռ է: Եկեղեցին ամբողջությամբ շինանյութերի փոշու մեջ է: Շինարարական աշխատանքների հիմնական մասն արդեն ավարտված է:
Թուրքիայի Ուրֆա քաղաքից մեկ ժամ տևող ճանապարհը դեպի Սիրիայի սահման տանում է Հարան:
Անթաքիայից 25 կմ հեռու է գտնվում հայաբնակ Վաքիֆ (անվանում են նաև' Վաքիֆլի, Վաքըֆ) գյուղը: Ճանապարհի հիմնական մասը բարեկարգ է, բայց որոշ հատվածներում վերանորոգման աշխատանքներ են ընթանում:
Թուրքիայում` տարբեր ազգերի ու կրոնների ներկայացուցիչներից բաղկացած Անթաքիայի (Անտիոք) քաղաքակրթությունների երգչախմբում հնչում են նաև հայերեն երգեր: