
Կարսի «Մարդկության հուշարձանի» վերևի հատվածն արդեն ապամոնտաժվել է (վիդեո)
Կարս քաղաքի «Մարդկության հուշարձանի» ապամոնտաժման գործողությունները ընթանում են ամբողջ ծավալով: Այս պահին այնտեղ աշխատում է բանվորների խումբը: Հուշարձանից արդեն երկու շերտ ապամոնտաժվել է, և բեկորները հուշարձանի կողքին են:
«Ավշին» շինարարական ընկերության պատասխանատու Ռես Քարաքոյը մեզ հետ զրույցում ասում է, որ դրանք տեղափոխվելու են քաղաքապետարանի պահեստ:
Ընկերության պատասխանատու Ռես Քարաքոյը պատմեց, որ քաղաքապետարանը մրցույթ էր հայտարարել հուշարձանի ապամոնտաժման համար, իրենց կազմակերպությունը շահել է այն, և այժմ իրականացնում են ապամոնտաժման աշխատանքները: «Աշխատում ենք հնարավորինս առանց վնասների կտրել և հանձնել քաղաքապետարանին»,- ասաց պատասխանատուն:
Նա նաև հավելեց, որ հուշարձանից ներքև ինչ-որ պատմական կառույցներ են գտել, որոնք հարյուր տարի առաջ են օգտագործվել, սակայն տեղյակ չէր, թե դրանք ինչ կառույցներ են:
Հայաստանի սահմանից 40 կմ հեռավորթյամբ գտվող Կարսի «Մարդկության հուշարձանը» ապամոնտաժվում է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրամանով: Հունվարի սկզբին Կարս այցելության ժամանակ վարչապետն այն «հրեշավոր» էր անվանել եւ հրահանգել քանդել:
Կոթողը հեղինակ' քանդակագործ Մեհմեթ Աքսոյի փաստաբանները հայց էին ներկայացրել հուշարձանի ապամոնտաժման մասին Կարսի քաղաքապետարանի որոշումը' պահանջելով չեղյալ հայտարարել այն: Էրզրումի վարչական դատարանը որոշում էր կայացրել' ապամոնտաժումը ժամանակավորապես հետաձգելու մասին: Սակայն Կարսի քաղաքապետարանը բողոքարկել էր որոշումը և թույլատրել ապամոնտաժել «Մարդկության հուշարձանը»: Հուշարձանը խորհրդանշում էր հայ-թուրքական հարաբերությունները:
Կարս
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել