HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Զարթոնքում նախկին համայնքապետ Պարույր Սարգսյանը պարտվեց անհատ ձեռներեց Սամվել Աղաջանյանին

Արմավիրի մարզի Զարթոնք համայնքում ամփոփվեցին համայնքապետի արտահերթ ընտրության արդյունքները։ Թեկնածուներից անհատ ձեռներեց Սամվել Աղաջանյանը հավաքել է 522 ձայն, իսկ նախկին համայնքապետ Պարույր Սարգսյանը՝ 436։ Անվավեր է ճանաչվել 17 քվեաթերթիկ:

Ընտրելու իրավունք ունեցող 1586 քաղաքացիներից քվեարկել է 975-ը կամ 61,48%-ը: Արդյունքներն ամփոփելու պահին ընտրատեղամասում ներկա էին հաղթող կողմից մեկ վստահված անձ և երեք դիտորդ:

Հիշեցնենք, որ Զարթոնքում համայնքապետի ընտրություններն արտահերթ էին։ Ապրիլին տեղի ունեցած միջադեպից հետո, որի ժամանակ Պարույր Սարգսյանի թոռը հրացանից կրակոցներ էր արձակել բնակիչների վրա, համայնքապետը հրաժարականի դիմում էր ներկայացրել, ինչից հետո Կառավարության որոշմամբ՝ սեպտեմբերի 29-ին գյուղում նշանակվել էին համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ, որում առաջադրված Պարույր Սարգսյանը, փաստորեն, պարտություն կրեց:

Լուսանկարում՝ Սամվել Աղաջանյանը


Սոնա Աբունց

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter