HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Գևորգ Գորգիսյան. «Նույն ոճի աշխատող մարզպետներ ունենք, որոնք խառնվում են ընտրություններին, գյուղապետերի հեռացնում, սպայի ծեծում»

«Տարածքային կառավարման մասին» և կից ներկայացված նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանն անդրադարձավ մարզպետների լիազորություններին՝ համոզմունք հայտնելով, որ օրենքով մարզպետների լծակներն ավելի են շատանում։

«Նախորդ իշխանությունների ժամանակ մարզպետները վերածվել էին ֆեոդալների, իսկ գյուղապետերը՝ նրանց ենթակաների, և դա կապիտալիզացվում էր ընտրությունների տեսքով։ Երբ նման փոփոխություն էր բերվում, ես ակնկալում էի, որ խնդիրը պետք է լուծվի, բայց մենք դեռ նույն մոդելն ունենք, և նույն ոճի աշխատող մարզպետներ, որոնք խառնվում են ընտրություններին, գյուղապետերի են հեռացնում, սպայի են ծեծում։ Այս օրենքը նման խնդիրներն ինչպե՞ս է լուծելու»,- հարցրեց նա՝ դիմելով Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանին։

Տերտերյանը չհամաձայենց՝ միշտ չէ այդպես, որ հնարավոր է «խառնվել» ընտրություններին։

«Որովհետև մշտապես եղել են հակառակ դեպքեր, երբ համայնքները իրենց դիրքորոշումը հայտնել են, և խնդիրը լուծվել է այդ կոնտեքստում»,- ասաց նա։

Խոսելով օրենսդրական կարգավորումների մասին՝ Տերտերյանն ասաց.

«Ձեր նկարագրած բացասական մագնիտները կարելի է այդպես շարել, բայց այդ երևույթները հաճախ պայմանավորված չեն օրենքով, օրենքում մարզպետի միջամտության մեխանիզմ ուղիղ չկա»,- ասաց փոխնախարարը։

Գևորգ Գորգիսյանը որպես օրինակ բերեց համայնքների բյուջեների վերաբերյալ առաջարկներ ներկայացնելը, մշակութային միջոցառումներ կազմակերպելը։

«Սրանք լծակներ են, մարզպետն ասում է՝ սիրելի գյուղապետ, կանես այն, ինչ ես եմ ասում, թե չէ համայնքի ճանապարհի համար չեմ ներկայացնի առաջարկ, միջոցառումը կտանեմ կողքի գյուղ»,- ասաց Գորգիսյանը։

Վաչե Տերտերյանն արձագանքեց՝ գոյություն ունեն պետական բյուջեից հատկացումների մի քանի ձևեր, որոնցից մեկը սուբվենցիոն փոխանցումն է, և ճիշտ է, որ տեղական կառավարման մարմինն ունենա պետական բյուջեից հատկացումներ անելու առաջարկ։

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն էլ անդրադարձավ պատգամավորի պնդմանը՝ սպա ծեծող մարզպետի մասին։

«Դուք շատ վստահ էիք խոսում սպա ծեծող մարզպետների մասին, եթե շատ կոնկրետ ինֆորմացիա չունենայիք, վստահորեն նման պնդում չէիք անի, հույս ունեմ, որ կկարողանաք նախաքննական մարմինների աշխատանքներին ձեր ցուցմունքներով նպաստել»,- ասաց նա։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter