HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Համայնքապատկան ապօրինի շինությունների գրանցման պետական տուրքը տարաժամկետելու նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց Կառավարության ներկայացրած «Պետական տուրքի մասին» և «Գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման մասին» նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է համայնքապատկան ապօրինի շինությունների գրանցման տուրքը տարաժամկետել երկու տարով։

Նախագծերի փաթեթն ընդունվեց միաձայն՝ 101 կողմ ձայնով։

Հիշեցնենք, որ այս արտոնությունը տրվելու է ոչ թե ֆիզիկական անձանց, այլ համայնքներին. եթե համայնքապատկան հողի վրա կառուցվել է ապօրինի շինություն, և համայնքը ցանկանում է այն գրանցել, ապա հնարավորություն է ստանում պետական տուրքը վճարել տարաժամկետ սկզբունքով, այլ ոչ թե միանգամից։

Նախագիծը դեռևս պետք է քննարկվի նաև երկրորդ ընթերցմամբ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter