HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Վերաքննիչ դատարանում սկսվեց Գագիկ Խաչատրյանի եղբորորդու՝ Կարեն Խաչատրյանի կալանքի դեմ բողոքի քննությունը

Վերաքննիչ քրեական դատարանում՝ նախագահությամբ դատավոր Անդրանիկ Մնացականյանի, րոպեներ առաջ մեկնարկեց Գագիկ Խաչատրյանի եղբորորդու՝ Կարեն Խաչատրյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու դեմ բողոքի քննությունը:

Խաչատրյանը, կալանավորվել է օգոստոսի 30-ին՝ առաջին ատյանի դատավոր Ռոբերտ Պապոյանի որոշմամբ:

Վերաքննիչ դատարանում կալանքի դեմ բողոքի գործով ավելի վաղ մեկ դատական նիստ է տեղի ունեցել, որը հետաձգվել է, և սա գործով երկրորդ նիստն է:

Կարեն Խաչատրյանը նախկինում աշխատել է ՊԵԿ-ում, մեղադրվում է առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու մեջ: Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել է օգոստոսի 27-ին: ԱԱԾ-ում հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաև նրա հորեղբորը՝ ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին: Վերջինս մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու մեջ: Օրեր առաջ Վերաքննիչ դատարանը քննել է նաև Գագիկ Խաչատրյանի խափանման միջոցը կալանավորումն ընտրելու վերաբերյալ բողոքն ու օրինական համարել նրան կալանավորելու առաջին ատյանի դատարանի որոշումը:

Քրեական գործն առնչվում է Գագիկ Խաչատրյանի՝ ՊԵԿ նախագահ եղած ժամանակաշրջանում շուրջ 210 մլն դրամ գումար վատնելուն:

Լուսանկարում Գագիկ Խաչատրյանը (ձախից), Կարեն Խաչատրյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter