Երևանի քաղաքապետարանն ասում է, որ «Սանիթեք» ընկերությունների նկատմամբ այլևս որևէ ֆինանսական պարտավորություն չունի
Երևանի քաղաքապետարանն այսօր «Սանիթեք» ընկերություններին է փոխանցել ընդհանուր առմամբ 160 միլիոն դրամ՝ 2019թ. օգոստոս ամսվա երկրորդ կեսին մատուցած ծառայությունների դիմաց: Այս մասին հաղորդում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:
«Հորդորում ենք «Սանիթեք» ընկերությունների ղեկավարությանը՝ այդ միջոցներն առաջնահերթորեն ուղղել սեփական աշխատակիցների նկատմամբ ունեցած աշխատավարձային պարտավորությունների կատարմանը:
Հայտնում ենք նաև, որ Երևանի քաղաքապետարանը «Սանիթեք» ընկերությունների նկատմամբ այլևս որևէ ֆինանսական պարտավորություն չունի՝ հաշվի առնելով ս.թ. օգոստոսի 29-ից ի վեր Երևանում աղբահանության և սանիտարական մաքրման ծառայությունների իսպառ դադարեցման փաստը այդ ընկերությունների կողմից»,- ասվում է քաղաքապետարանի հաղորդագրությունում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել