HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Գագիկ Խաչատրյանի եղբորորդի Կարեն Խաչատրյանը չի ընդունում մեղադրանքը. նրա կալանքի դեմ բողոքի գործով նիստը հետաձգվեց

Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի եղբորորդի Կարեն Խաչատրյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց Խաչատրյանի պաշտպան Ամրամ Մակինյանը:

Այսօր՝ ժամը 12:30-ից Վերաքննիչ դատարանում քննվում էր Կարեն Խաչատրյանի կալանքի դեմ բողոքը: Ամրամ Մակինյանն ասաց, որ նիստը հետաձգվել է մինչև հոկտեմբերի 4-ը: Կարեն Խաչատրյանը նիստին մասնակցելու համար դատարան չէր բերվել: Մակինյանի խոսքով՝ իր պաշտպանյալը նիստին մասնակցելու ցանկություն չի հայտնել: Նշենք, որ խափանման միջոցի գործով բողոքի քննությանը մեղադրյալի մասնակցությունը պարտադիր չէ:

Ամրամ Մակինյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Կարեն Խաչատրյանի գույքի վրա ևս կալանք է դրված, ինչը վիճարկում են իրենք: ԱԱԾ-ում հարուցված քրեական գործի շրջանակներում կալանքի տակ է նաև Գագիկ Խաչատրյանի գույքը:

Հիշեցնենք, որ Կարեն և Գագիկ Խաչատրյանները մեղադրյալ են ներգրավվել ավելի քան 210 մլն դրամ գումար վատնելու և պաշտոնեական դիրքի չարաշահման առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում: Կարեն Խաչատրյանին վերագրվում է վատնում կատարելու արարք: Նա, ինչպես նաև հորեղբայրը՝ Գագիկ Խաչատրյանը, կալանքի տակ են արդեն մոտ մեկ ամիս:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter