HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կառավարության որոշմամբ՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը 52 մլն դրամ հատկացվեց

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը Կառավարությունն այսօրվա նիստին 52 միլիոն դրամ հատկացրեց։

Այդ գումարից 40 միլիոն դրամը փոխանցվելու է նախարարության աշխատողների աշխատավարձերին և հավելավճարներին, իսկ 12 միլիոն դրամը՝ պարգևատրումներին, դրամական խրախուսումներին։

Գումարը նախարարությանը տրամադրվեց Կառավարության պահուստային ֆոնդից։

Նախարարությունն այս գումարի հատկացմամբ կխուսափի թերի ֆինանսավորման ռիսկից։

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը Կառավարությանը հայտնել է, որ Կառավարության կառուցվածքային փոփոխությունից հետո իրենց վերապահվել են նոր գործառույթներ։ Դրա արդյունքում աշխատողների թվաքանակը գործող 130-ի դիմաց սահմանվել է 198:  Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հաղորդմամբ՝ Կառավարությունը հուլիսի 25-ին որոշել է իրենց ենթակայությամբ աշխատող 35 աշխատակցի` աշխատավարձերով, հավելավճարներով, պահպանման այլ ծախսերով (64 մլն դրամի սահմաններում) կրճատել և փոխանցել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը:

«Այսինքն Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության պահպանման ծախսերը ներկայումս առկա ռեսուրսներով բավարար են միայն 95 հաստիքի համար»,-ընդգծել է նախարարությունը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter