HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գործադիրը ոստիկանությանը 37 միլիոն դրամ տրամադրեց 

Կառավարությունը ոստիկանությանը մոտ 37 միլիոն դրամ հատկացրեց՝ Հայաստանում  «Կանալ-Կովկասյան հողապատնեշ» տարածաշրջանային հակաթմրանյութային գործողության անցկացման ծախսերը փոխհատուցելու համար։

Ինչպես Կառավարությանը հայտնել է ոստիկանությունն՝ այդ գումարը հատկացվելու է «Կանալ-Կովկասյան հողապատնեշ» միջոցառման անցկացման, Բելառուսի, Ֆրանսիայի, Վրաստանի և Արաբական Միացյալ Էմիրության ներքին գործերի նախարարությունների Հայաստան աշխատանքային այցի ներկայացուցչական, արարողակարգային ծառայությունների կազմակերպմանը։ Հատկացված գումարի շրջանակներում Հայաստանի ոստիկանությունն աշխատանքային այցով մեկնելու է նաև Իրանի Իսլամական Հանրապետություն։

«Կանալ-Կովկասյան հողապատնեշ» տարածաշրջանային հակաթմրանյութային գործողությունը Հայաստանում անցկացվել է սեպտեմբերի 22-ից 28-ը: Պատվիրակության անդամների գիշերակացն ու ճանապարհածախն իրականացվել է Երևան ժամանողների հաշվին, իսկ սնունդը և կազմակերպչական բոլոր հարցերը` ոստիկանության միջոցների հաշվին:

Ինչպես Կառավարությանը հայտնել է ոստիկանությունը՝ վերը նշված երկրների պատվիրակությունները Հայաստան են ժամանելու աշնան ամիսներին։

Ոստիկանության հաղորդմամբ՝ իրականացված միջոցառումներն ապահովելու են Հավաքական անվտանգության պայմանագրի շրջանակում թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարը, հանցավորության դեմ պայքարի ոլորտներում փոխգործակցությունն ու օպերատիվ համագործակցությունը։                                                             

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter