
Բնապահպաններին աջակցում է նաեւ տեր Կյուրեղ քահանան (վիդեո)
Մաշտոցի պուրակի պահապանները կոչ են անում բոլոր լրատվամիջոցներին աջակցել և զորակցել այգուն՝ տպագիր մամուլում և կայքերում, ինչպես նաև վազող տողով տեղադրելով հետևյալ հաղորդագրությունը:
Մաշտոցի այգում արդեն 8-րդ օրն է շարունակվում է նստացույցը:
Հայաստանցիներ և ո'չ միայն, միացե'ք մեր անժամկետ նստացույցին՝ հանուն այգու, կանաչ տարածքների, Երևանի և արժանապատիվ քաղաքացու իրավունքների փրկության: Մնալու ենք այնքան մինչև ազատագրենք հանրային այգին մասնավոր կառուցապատումից:
Այս պահին այգում բարեկարգման աշխատանքներ են կատարվում, որոնք լիազորված են քաղաքապետարանին, սակայն իրականացվում են այգու ակտիվիստների կողմից:
Միացե'ք ձեր բահերով, սառույցից ազատագրում ենք այգին...
Տեր Կյուրեղ քահանա Տալյանը կոչ է անում պահպանել այգին և հանրային կանաչ տարածքները: Նա սատարում է բնապահպաններին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել