HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Խորհրդարանն ընդունեց Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու ԱԺ որոշման նախագիծը

Խորհրդարանը 98 կողմ 1 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունեց Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու` ԱԺ որոշման նախագիծը։ Քվեարկության արդյունքը ներկայացրեց ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը։ Քվեարկությանը 132 պատգամավորներից մասնակցել է 101-ը, երկու քվեաթերթիկ համարվել է անվավեր։

Հիշեցնենք, որ «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն՝ քվեարկությունն ընթացավ փակ-գաղտնի ընթացակարգով։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները, ինչպես և հայտարարել էր խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, քվեարկությանը չմասնակցեցին։

Ընդգծենք, սակայն, որ այս քվեարկությամբ Հրայր Թովմասյանի լիազորությունները չեն դադարեցվում, պարզապես բարձր դատարանը 30 օրվա ընթացքում պետք է վարույթ ընդունի ԱԺ ընդունած փաստաթուղթը և որոշում կայացնի դրա առնչությամբ:

Ըստ «Իմ քայլի»՝ Հրայր Թովմասյանը ՍԴ-ում Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննության ընթացքում էական կարգապահական խախտումներ է թույլ տվել։ Այն է` առերևույթ կանխակալ վերաբերմունք է դրսևորել, քանի որ Քոչարյանի պաշտպանական թիմի փաստաբան Արամ Օրբելյանի կնքահայրն է, որի մասին Թովմասյանը չի բարձրաձայնել` վարույթից իր հեռացվելու հարցը քննարկման առարկա չդարձնելու համար։

Քաղաքական մեծամասնության որոշման տեքստում նշվում է նաև, որ Թովմասյանը ՀՀԿ-ի իշխանության տարիներին տարբեր բարձր պաշտոններ է զբաղեցրել, իսկ այդ ուժն իր աջակցությունն է հայտնել Քոչարյանին։

Հիշեցնենք, որ Հրայր Թովմասյանը ՍԴ անդամ է ընտրվել 2018 թվականի մարտի 2-ին՝ 64 կողմ, 27 դեմ ձայների հարաբերակցությամբ։ Նրա թեկնածությունն առաջադրել էր խորհրդարանի նախկին խոսնակ Արա Բաբլոյանը։

Մեկնաբանություններ (1)

preston bagrationi
A vote of 98-1, according to Western statisticians shows a vote which is mired in lies, theft and corruption. There is absolutely NO VOTE that can garner 98-1 vote. The current regime is acting quite with dictatorial powers, and this is NOT good for Armenia. When Pashinyan accused the former regime officials of sleeping with the oligarcgs, little did he know that he Pashinyan himself will do the SAME EXACT THING and sleep with one of Ukraines most corrupt oligarch, and use his private plane.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter