HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գյումրու «Շիրակ» օդանավակայանում իրականացվում են լայնամասշտաբ շինաշխատանքներ

«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲ ընկերությունը տեղեկացնում է, որ Գյումրու «Շիրակ» օդանավակայանում իրականացնում է լայնամասշտաբ շինարարական աշխատանքներ. կառուցվում է նոր ժամանման սրահ, վերակառուցվում է կառամատույցը, հարթեցվում և խտացվում է գրունտային հիմնատակը:

«Շիրակ» օդանավակայանի բարեկարգմանն ու տեխնիկապես հագեցվածությանն ուղղված ներդրումների գումարը կկազմի շուրջ 5 մլն ԱՄՆ դոլար:
Նշենք նաև, որ Գյումրու «Շիրակ» օդանավակայանը գործում է 1961 թվականից և երկրորդն է Հայաստանի Հանրապետությունում: «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերության միջոցներով 2007թ. ամբողջությամբ հիմնանորոգվել և ասֆալտապատվել է թռիչքուղին (երկարությունը` 3220մ., լայնությունը`45մ.), տեղադրվել է Ֆիննական արտադրության IDMAN լուսազդանշանային նոր համակարգ, կառամատույցում կատարվել են տեղային նորոգման աշխատանքներ, բերվել է վերգետնյա սպասարկման հատուկ տեխնիկա: Վերջերս ևս Օդանավերի փրկարարական և հակահրդեհային (ՕՓՀ) ծառայությունը համալվեց ժամանակակից Striker-3000 օդանավերի փրկարարական և հակահրդեհային մեքենայով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter