HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ավագանիները մերժել են համայնքների անվանափոխությունների առաջարկները

Հայաստանում քիչ չեն դեպքերը, երբ համայնքների անվանումները կրկնվում են: Կրկնվում են ոչ միայն հանրապետության տարածքում, այլև՝ նույն մարզի: Մասնավորապես՝ Արմավիրի մարզում կա Մեծամոր, Արաքս, Այգեշատ, Բաղրամյան անուններով երկուական համայնք: Դրանք տարանջատելու և շփոթմունք չառաջացնելու համար նշում են նախկին տարածաշրջանի անունը, օրինակ՝ Այգեշատ (Արմավիրի տարածաշրջան): Կադաստրի կոմիտեի անվանափոխումների մասնագիտական հանձնաժողովը Արմավիրի մարզի մի շարք համայնքների առաջարկել էր անվանափոխել համայնքը: Սակայն, համայնքները մերժել են առաջարկը:

Մարզպետի գրությամբ առաջարկվող տարբերակների մասին տեղեկացվել են համայնքի ղեկավարները, որպեսզի տեղում քննարկեն ավանափոխման հարցը: Էջմիածնի նախկին տարածաշրջանի Բաղրամյան համայնքի ավագանին որոշել է մերժել մասնագիտական հանձնաժողովի՝ Բաղրամյանը Բաղրամաշեն անվանափոխելու առաջարկը:

Նույնը նաև Այգեշատում: Էջմիածնի տարածաշրջանի Այգեշատի ավագանին ևս որոշել է չկատարել համայնքի անվանափոխություն և համայնքի անվանումը թողնել Այգեշատ:

Ավագանին որոշել է Արաքս թողնել նաև Էջմիածնի տարածաշրջանի Արաքս համայնքի անվանումը: Նշենք, որ Արաքս համայնք կա նաև Արմավիրի տարածաշրջանում:

Մեծամոր գյուղական համայնքի ավագանին էլ պարզաբանել է, որ համայնքը գտնվում է Մեծամոր գետի ափին և 1947թ.-ից գյուղը կոչվում է Մեծամոր, ուստի որոշել են համայնքի անունը թողնել անփոփոխ և մերժել կադաստրի առաջարկը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter