ՄԻՊ․ լրագրողի կամ լրատվամիջոցի նկատմամբ ոտնձգությունը վտանգում է խոսքի ազատությունն ու այլակարծությունը
«Լրագրողի կամ լրատվամիջոցի նկատմամբ ոտնձգությունը մասնագիտական գործունեության կապակցությամբ վտանգում է խոսքի ազատությունն ու այլակարծությունը։ Դա անթույլատրելի է»։ Այս մասին հայտարարություն է տարածել Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
«Պետք է անհապաղ գործադրվեն օրենքով նախատեսված միջոցները Hayeli.am-ի հետ տեղի ունեցածի առնչությամբ՝ բացառելու համար որևէ նման դեպքի կրկնություն»։
Հիշեցնենք, որ այսօր մի քանի հոգի հարձակվել են Հայելի մամուլի ակումբի վրա՝ ձվեր նետելով և պաստառներ փակցնելով լրատվամիջոցի պատին։
Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն իր հերթին ֆեյսբուքյան էջում գրառում է արել, նշելով, որ հանձնարարվել է ստուգել այս դեպքի մանրամասները։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել