HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիգրան Խաչատրյանն ընդունել է Լիբանանի զբոսաշրջության նախարար Ավետիս Կիտանեանին

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Լիբանանի զբոսաշրջության նախարար Ավետիս Կիտանեանին։ 

Նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի տեղեկացմամբ՝ նախարար Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել Ավետիս Կիտանեանին զբոսաշրջության ոլորտում հայ-լիբանանյան կապերն ամրապնդելու և զարգացնելու հետևողական ջանքերի, ինչպես նաև Հայաստանի զբոսաշրջության ոլորտի զարգացմանը նպաստելու պատրաստակամության համար։

Տիգրան Խաչատրյանը Լիբանանի զբոսաշրջության նախարարին ծանոթացրել է Հայաստանի զբոսաշրջության ոլորտում իրականացվող աշխատանքներին և նախանշված ծրագրերին, խոսել Հայաստան ժամանող զբոսաշրջիկների աճող թվի և աշխարհագրության ընդլայնման, ինչպես նաև ոլորտում ակնկալվող զարգացումների մասին։

Ավետիս Կիտանեանն, իր հերթին, ներկայացրել է Լիբանանի զբոսաշրջության ոլորտի  վիճակագրության ցուցանիշները և զարգացման ուղղությամբ իրականացվող քայլերը։

Խոսելով համագործակցության հեռանկարների մասին, նախարարները քննակել են նաև Ծոցի երկրներից նոր զբոսաշրջային խմբերի թիրախավորման նախագծի մասին։ Այս հարցում Ավետիս Կիտանյանն առաջարկել է ուսումնասիրել լիբանանյան փորձը։ ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանն առաջարկել է միասին մշակել նախագիծը և համագործակցություն հաստատել այդ  և այլ ուղղություններով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter