HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայաստանի Հանրապետությունը դատապարտում է ներխուժման այդ գործողությունը»․ Փաշինյանը՝ Թուրքիայի սկսած ռազմական գործողության վերաբերյալ

Կառավարության նիստի մեկնարկին վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործադիրի անդամներին տեղեկացրեց, որ երեկ Թուրքիայի զինված ուժերը ներխուժել են Սիրիայի Արաբական Հանրապետություն․ «Հայաստանի Հանրապետությունը դատապարտում է ներխուժման այդ գործողությունը, և մենք մտահոգված ենք իրավիճակով, որովհետև մեր գնահատմամբ՝ այդ գործողությունը ավելի կխորացնի Սիրիայում հաստատված մարդասիրական ճգնաժամը։ Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը գործուն միջոցներ ձեռնարկել այդ ապօրինի գործողությունը դադարեցնելու և Թուրքիայի սահմանի երկայնքով Սիրիայի քաղաքացիներին, այդ թվում՝ ազգային փոքրամասնություններին և նրանց իրավունքները պաշտպանելու ուղղությամբ»,- ասաց վարչապետը։

Փաշինյանը ընդգծեց, որ Հայաստանը Հալեպում իրականացնում է մարդասիրական առաքելություն, որը շարունակելու է։ Նրա առաջարկությամբ Կառավարության նիստի օրակարգը սպառելուց հետո փակ ռեժիմով քննարկում կիրականացվի՝ Սիրիայի հյուսիսում հնարավոր զարգացումների և Կառավարության դիրքորոշումների վերաբերյալ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter