HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ըստ կանխատեսումների՝ մյուս տարի ևս Սևանում կապտականաչ ջրիմուռների աճ կլինի

Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը Կառավարության անդամներին հայտնեց, որ ըստ կանխատեսումների, մյուս տարի նույնպես Սևանա լճում ակնկալում են կապտականաչ ջրիմուռների աճ։ Նախարարի հաղորդմամբ՝ միջազգային ընկերությունը որոշակի ուսումնասիրությունն է կատարել լճում, դրա վերաբերյալ զեկույց փոխանցել Շրջակա միջավայրի նախարարությանը։

«Բայց միանշանակ է, որ աղտոտումների ծավալը, որ գալիս է տասնյակ համայնքներից և այլ աղբյուրներից պետք է նվազեցվի կտրուկ»,- ընդգծեց նախարարը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ լճի ափին գործունեություն ծավալող տնտեսվարողներին։ Ասաց՝ նրանք ևս պետք է վերացնեն իրենց աղտոտման ծավալները։

«Սևանի շուրջ պետք է բիզնեսը քաղաքակրթվի, և դա մեր խնդիրն է։ Այստեղ մենք պետք է ունենանք շատ հստակ դիրքորոշում։ Մարդիկ վնաս են հասցնում, իրենց գործողությունների արդյունքների հետ առերեսվում, գնում, ճամփա են փակում, ասում են՝ Կառավարություն արի, լուծի։ Իսկ ո՞վ է ասել, որ բոլոր հարցերը պետք է Կառավարությունը լուծի։ Դուք ձեր ոտքի տակը մաքրեք։ Մանավանդ թերակղզու հատվածում կատաստրոֆիկ երևույթներ կան, և կարծում եմ՝ հերիք է աչք փակել այդ երևույթների նկատմամբ։ Պետք է հասցեական գնալ, միջոցներ ձեռնարկել։ Մենք հիմա զբոսաշրջության զարգացման մասին ենք խոսում, այնտեղ տեղեր կան, որ մի զբոսաշրջիկ եթե հանկարծ այնտեղ հայտնվի, ում տեսնի, կասի՝ այդ կողմերի Հայաստան հանկարծ չգնաք։ Դա երկրի իմիջն է վնասում»,-ասաց վարչապետը։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter