HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Իրանից մարմնի և հագուստի մեջ թմրանյութ տեղափոխելու գործով նիստը չկայացավ․ ամբաստանյալի ինքնազգացողությունը վատացել էր

Իրանցի ամուսինների հագուստի և մարմնի միջից փորձաքննության արդյունքում հայտնաբերված ափիոն, մեթամֆետամին, ացետիլացված ափիոն տեսակի թմրամիջոցների գործով այսօրվա դատական նիստը չկայացավ։ Մեղադրյալ Շոհրեհ Շաքուրիի ինքնազգացողությունը դատարան տեղափոխվելու ժամանակ վատացել էր, թեև նրան քրեակատարողական հիմնարկից տեղափոխել էին դատարան և նա բարձրացավ նիստի դահլիճ, բայց հայտարարեց, որ չի կարող մասնակցել նիստին։ Դատավոր Արտուշ Գաբրելյանը հետաձգեց նիստը՝ Շոհրեհ Շաքուրիի նիստին չմասնակցելու պատճառով։

Հիշեցնենք, որ գործով ներգրավված է 3 մեղադրյալ՝ Ահադ Ամանին, Շոհրեհ Շաքուրին և Սերժիկ Բաղումյանը։ Ըստ մեղադրական եզրակացության՝ Ահմադ Ամանին և Շոհրեհ Շաքուրին թմրամիջոցները թաքցրել են ինչպես հագուստի, այնպես էլ մարմնի մեջ։ Շոհրեհ Շաքուրիին բերման ենթարկելիս հայտնաբերվել է մոտ 193 գրամ հաստատուն քաշով ափիոն տեսակի թմրամիջոց, 90,299 գրամ հաստատուն քաշով մեթամֆետամին, ընդհանուր 70,94 գրամ ացետիլացված ափիոն տեսակի թմրամիջոց։ Թմրամիջոցների 50,98գ -ը հայտնաբերվել է բժշկական միջամտությունից հետո։

Ըստ մեղադրական եզրակացության իրանցի ամուսիները թմրանյութերը տեղափոխելիս պայմանավորվել են Հայաստանում գտնվող Սերժիկ Բաղումյանի հետ։

Դատական հաջորդ նիստին ցուցմունք կտան ամբաստանյալները։

Նշենք, որ Ահմադ Ամանին չի ընդունում առաջադրված մեղադրանքը, իսկ Շոհրեհ Շաքուրին ու Սերժիկ Բաղումյանը հրաժարվել են այդ հարցին պատասխանել։

Հաջորդ նիստը նշանակվեց նոյեմբերի 6-ին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter