
ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը դեռևս հիվանդանոցում է, ՔԿՀ չի տեղափոխվել
Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը դեռևս հիվանդանոցում է՝ հետազոտությունների փուլում: Այս մասին «Հետքի» հարցին ի պատասխան ասաց Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը:
Նշենք, որ Երևան-Կենտրոն քրեակատարողական հիմնարկից Գագիկ Խաչատրյանը երեկ է տեղափոխվել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:
Նա մեղադրվում է առանձանպես խոշոր չափի վատնում կատարելու և պաշտոնեական դիրքի չարաշահման մեջ, շուրջ մեկուկես ամիս է՝ անազատության մեջ է: Կալանքի տակ գտնվելու ընթացքում նա նախկինում ևս տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել