HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը դիմել է ջրօգտագործման նոր թույլտվության համար

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն ջրօգտագործման նոր թույլտվություն ստանալու համար դիմել է Շրջակա միջավայրի նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների կառավարման գործակալություն: Այս մասին տեղեկանում ենք նախարարության կայքից:

Համաձայն ԶՊՄԿ-ի ներկայացրած նախագծի՝ հանքարդյունաբերողը ցանկանում է արդյունաբերական նպատակով ջրառ իրականացնել Քաջարան քաղաքի վարչական տարածքում: Ըստ այդմ՝ ջրառը նախատեսվում է կատարել հետեւյալ գետերից հետեւյալ չափով. Ողջի գետից՝ 1300 լիտր/վրկ, Սակքար գետից՝ 170 լ/վ, Փուխրուտ գետից՝ 50 լ/վ, Ձագեձոր գետից՝ 80 լ/վ, Գեղի գետից՝ 380 լ/վ, Գեղի գետի ջրամբարից՝ 370 լ/վ:

«Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթի մշակման աշխատանքներին եւ փաստաթղթի նախագծի նախնական տարբերակին, կարող են աշխատանքային օրերին՝ ժամը 17-18-ը, դիմել ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության մարմին: Փաստաթղթի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ ներկայացնելու դեպքում փաստաթղթի քննարկումը տեղի կունենա 2019 թվականի հոկտեմբերի 15-ին՝ ժամը 16:00-ին»,- հայտնել է նախարարությունը:

Լուսանկարում՝ Գեղիի ջրամբարը (15.04.2014, լուս.՝ Վահե Սարուխանյանի)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter