HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամենայն Հայոց Կաթողիկոսը կմեկնի Շվեյցարիա

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 11-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը երկօրյա հայրապետական այցով կմեկնի Ժնև (Շվեյցարիա):

Շվեյցարիայի Կարմիր Խաչի նախագահ Թոմաս Հայնիգերի և Ժնևյան Կարմիր Խաչի նախագահ Մատտեո Պեդրացինիի հրավերով Ամենայն Հայոց Կաթողիկոսը կմասնակցի Շվեյցարիայի Կարմիր Խաչի 2019 թ. հանդեսին, որն այս տարի անցկացվելու է «Պայծառացրեք մեր տարեցների կյանքը» նշանաբանի ներքո և հավաքագրված միջոցները նպատակաուղղելու է նաև Հայաստանում կարիքավոր տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց խնամքին և զորակցությանը:

Նորին Սրբությունը կհանդիսապետի նաև Ժնևի Ս. Հակոբ հայկական եկեղեցու կառուցման 50-ամյակի արարողությունները:

 Այցի ընթացքում Վեհափառ Հայրապետին ուղեկցելու են Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ և Վատիկանում Ամենայն Հայոց Կաթողիկոսի ներկայացուցիչ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի պատասխանատու Հոգեշնորհ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը և Տեղեկատվական համակարգի տնօրեն Արժանապատիվ Տ. Վահրամ քահանա Մելիքյանը:

Մեկնաբանություններ (1)

suzy keushgerian
please we are lebanese armenian living 6 months in Yerevan and we want help i hage 2 children the situation is too bad here for work 3 months no work at all and i need help i have home rent i have children i want to feed them plz i need some foundation names for syrian armenians they are helping too much for us nothing thank u

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter