HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Հայաստանի հավաքականը անչափ կարևոր միավորներ կորցրեց Լիխտենշտայնի դեմ խաղում

«Եվրո-2020»-ի որակավորման փուլի 7-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը հյուրընկալվելիս 1։1 հաշվով ոչ-ոքի խաղաց J խմբի հետնապահ Լիխտենշտայնի ընտրանու հետ և շատ կարևոր միավորներ կորցրեց։ Հանդիպումը կայացավ Վադուցի «Ռեյնպարկ» մարզադաշտում։

Հանդպումը մեկնարկեց Հայաստանի հավաքականի գրոհներով, որոնք, սակայն, իրական գոլային պահերով չէին ավարտվում։ Այնուամենայնիվ, խաղի 19-րդ րոպեին Տիգրան Բարսեղյանը խաղն իր վրա վերցրեց և հեռվից կատարած հարվածով գրավեց մրցակցի դարպասը։ Առաջին խաղակեսի մնացած ժամանակահատվածում մեր ընտրանու խաղացողները շարունակում էին գրոհել, սակայն գոլեր չգրանցվեցին։

Երկրորդ խաղակեսում Լիխտենշտայնի ընտրանու խաղացողները փոքր-ինչ կրճատեցին Հայաստանի հավաքականի տարածքային առավելությունը և նրանց գրոհներից մեկը 72-րդ րոպեին տվեց իր արդյունքը։ Դենիս Սալանովիչի հարվածից հետո չափազանց անվստահ խաղաց մեր ընտրանու դարպասապահ Արամ Հայրապետյանը՝ գնդակը հետ մղելով հյուրերի հարձակվող Յանիկ Ֆրիկի առաջ, որն էլ առանց հապաղելու գնդակն ուղարկեց դարպասը։ Հանդիպման մնացած մասում մեր ֆուտբոլիստները պաշարել էին մրցակցի տուգանային հրապարակը, սակայն գոլ խփել այդպես էլ չհաջողվեց։

Այս խաղից հետո Հայաստանի հավաքականը իր միավորների քանակը հասցրեց 10-ի՝ շարունակելով զբաղեցնել J խմբի մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը։ Նույնքան միավոր ունի նաև Բոսնիա և Հերցեգովինան, որն այս տուրում սեփական հարկի տակ 4։1 հաշվով հաղթեց 12 միավորով երկրորդ հորիզոնականում ընթացող Ֆինլանդիայի ընտրանուն։ J խմբի մյուս խաղում մրցաշարային աղյուսակի միանձնյա առաջատար Իտալիայի հավաքականը 2։0 հաշվով հաղթեց Հունաստանին և ժամկետից շուտ «Եվրո-2020»-ի եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճեց։

Հավելենք, որ հոկտեմբերի 15-ին Տուրկու քաղաքի «Վերիտաս» մարզադաշտում Հայաստանի ազգային հավաքականը կհյուրընկալվի Ֆինլանդիայի ընտրանուն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter