HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Զոհրաբ Մնացականյանն ընդունել է ֆրանսիական պատվիրակությանը

Արտաքին գործերի նախարարությունը հայտնում է, որ հոկտեմբերի 14-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Ֆրանսիայի  խորհրդարանականների և քաղաքապետերի գլխավորած պատվիրակությանը:  

Ողջունելով հյուրերին՝ նախարար Մնացականյանը նշել է. «Ես բարձր եմ գնահատում Ձեր ավանդը և շարունակական ջանքերը հայ-ֆրանսիական բարեկամության խորացման և ամրապնդման գործում: Մեր ժողովուրդներին միավորում են բարեկամության, միասին ապրելու, վստահության և հարգանքի խորը զգացումները»:

Կողմերը գոհունակություն են հայտնել  փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում առկա փոխգործակցության և ապակենտրոնացված  համագործակցության առնչությամբ՝ ուղղված ժողովուրդների բարեկամության և մարդկանց միջև շփումների ամրապնդմանը: Այս համատեքստում երկուստեք կարևորվել է նաև խորհրդարանական հարթակի ներուժի լիրաժեք կիրառումը և այդ ձևաչափում համատեղ ջանքերի գործադրումը։

Նախարարը ֆրանսիական պատվիրակության խնդրանքով անդրադարձել է Հայաստանում Կառավարության կողմից նախաձեռնված բարեփոխումների լայն օրակարգին՝ որպես գերակա առաջնահերթություն ընդգծելով դատաիրավական համակարգի բարեփոխումը և վերջինիս նկատմամբ հանրային վստահության բարձրացումը: 

Նախարար Մնացականյանը ներկայացրել է նաև Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները: Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումների համատեքստում Զոհրաբ Մնացականյանն ընդգծել է, որ Արցախն առաջին հերթին մարդիկ են, ովքեր օգտվում են մարդու անօտարելի իրավունքներից, իսկ մարդկային շփումները դրանց անքակտելի մասն են կազմում։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter