HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանն աշխարհում 13-րդն է վեբ-գրոհների ենթարկված օգտատերերի ցուցանիշով

Հայաստանում 2019-ի երկրորդ եռամսյակում համացանցից գրոհների բախվել է օգտատերերի 15,4%-ը. այդ ցուցանիշով երկիրը 13-րդ տեղն է զբաղեցրել այն երկրների քսանյակում, որոնց օգտատերերն ավելի հաճախ են ենթարկվել վեբ-գրոհների, իսկ առաջին եռամսյակում Հայաստանը 16,13% ցուցանիշով դուրս է մնացել քսանյակից։ Այս մասին հաղորդում է «Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչությունը:

Վրաստանում նման գրոհների բախվել է օգտատերերի 14,2%-ն այն դեպքում, երբ այդ ցուցանիշն առաջին եռամսյակում կազմել է 16%։ Ադրբեջանում էլ համացանցից գրոհներ գրանցվել են օգտատերերի 16,59%-ի սարքերում, և դա  աշխարհում 8-րդ ցուցանիշն է առաջին եռամսյակի 11-րդի փոխարեն (18,28%)։ Այս են վկայում «Կասպերսկի» ընկերության տվյալները։

Ըստ «Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչության հաղորդագրության՝ 2019-ի երկրորդ եռամսյակում աշխարհում օգտատերերի համակարգիչների 12,12% առնվազն մեկ անգամ ենթարկվել է Malware դասի վեբ-գրոհի, իսկ առաջին եռամսյակում՝ 13,18%-ը։ Երկրորդ եռամսյակում ընկերության լուծումները հետ են մղել 717 մլն 57 հազ. 912 գրոհ, որոնք իրականացվել են աշխարհի 203 երկրներում գտնվող համացանցային ռեսուրսներից, և գրանցել՝ 217 մլն 843 հազ. 293 ունիկալ URL (հասցե), որոնց արգելափակել է վեբ-հակավիրուսը։ Առաջին եռամսյակում էլ հետ է մղվել 843 մլն 96 հազ. 461 գրոհ, իսկ երկրների քանակը չի փոխվել։ Նաև գրանցվել է 113 մլն 640 հազ. 221 ունիկալ URL, որոնց արգելափակել է վեբ-հակավիրուսը։

Փորձագետները վեբ-գրոհներից պաշտպանվելու համար խորհուրդ են տալիս օգտագործել վեբ-մոդուլով հուսալի հակավիրուս, որը կանխում է վնասաբեր օբյեկտների ներբեռնումը վարակված վեբ-էջերից։ Վնասաբեր ծրագրերն այնտեղ են հայտնվում կիբեռհանցագործների կողմից կոտրանքի ենթարկելու հետևանքով, որոնք այնուհետև օրինական կայքերում ներդնում են վնասաբեր սկրիպտներ և ամենատարբեր նշանակության ծրագրեր՝ կրիպտոարժույթների թաքնված մայներներ, ծածկագրող-շորթող ծրագրերի ներբեռնիչներ, անհատական և բանկային տվյալների գողության համար նախատեսված ծրագրեր։ Չարագործները նաև հատուկ են ստեղծում վնասաբեր կարյքեր՝ նախօրոք այնտեղ ներբեռնելով տարբեր վնասակար ծրագրեր, և այնուհետև սոցիալական ինժեներիայի մեթոդներ կիրառելով այնտեղ են «բերում» օգտատերերին։

Նկարը՝ Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter