HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախի Մարդու իրավունքների պաշտպանն ԱՄՆ Հայ իրավաբանների միության պատվիրակության հետ քննարկել է փոխգործակցությանը վերաբերող հարցեր

Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը տեղեկացնում է, որ ՄԻՊ Արտակ Բեգլարյանը հոկտեմբերի 15-ին ընդունել է ԱՄՆ Հայ իրավաբանների միության մարդու իրավունքների կոմիտեի համանախագահներ Գարո Ղազարյանին և Գառնիկ Քերքոնյանին:
Պաշտպանը ողջունել է Միության պատվիրակության հերթական այցն Արցախ՝ բարձր գնահատելով կազմակերպության հետ ձևավորված համագործակցությունը և նրանց տևական ուշադրությունը արցախցիների իրավունքների պաշտպանության հիմնախնդիրների վրա:
Գ.Ղազարյանը և Գ.Քերքոնյանն իրենց հերթին գոհունակություն են հայտնել զարգացող համագործակցության արդյունքներից՝ պատրաստակամություն հայտնելով շարունակել ջանքերն արդյունավետության հետագա բարձրացման ուղղությամբ:
Կողմերը քննարկել են մի շարք հարցեր, այդ թվում՝ Ա.Բեգլարյանի՝ Կալիֆորնիա այցի շրջանակներում ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքի վերաբերյալ:
Միության պատվիրակությունը, Պաշտպանի միջնորդությամբ, աշխատանքային հանդիպումներ է ունեցել պետական այլ պաշտոնյաների հետ, ինչպես նաև դասախոսությամբ հանդես եկել Արցախի պետական համալսարանի մի խումբ ուսանողների համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter