HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Վահե Էնֆիաջյանը պատրաստակամություն է հայտնում հանդիպել Մաշտոցի այգու համար պայքարող ակտիվիստներին

Մի քանի օր է` մի խումբ երիտասարդներ, բնապահպան-ակտիվիստներ բողոքի ակցիաներ են անցկացնում Երեւանի քաղաքապետի որոշման դեմ, ըստ որի` Մաշտոցի այգում են տեղադրվում Աբովյան փողոցից ապամոնտաժված կրպակները՝ ի հաշիվ կանաչ տարածքների եւ ծառերի: Այսօր նրանց են միացել նաեւ դերասաններ, հեռուստամեկնաբաններ եւ այլք:

ԲՀԿ երիտասարդների միության նախագահ, ԱԺ պատգամավոր Վահե Էնֆիաջյանը «Հետքին» ասաց, թե կարեւոր է, որ երկրում հասարակական նախաձեռնություններն ակտիվացել են, սակայն «հեչ պարտադիր չի», որ քաղաքական կառույցները կամ պատգամավորներն անպայման կարծիք հայտնեն այդ խնդիրների վերաբերյալ:

«Քանի որ նախորդ շաբաթ ընտրվեցի գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, ես պատրաստակամություն եմ հայտնում եւ եթե ակցիայի մասնակիցներն էլ ցանկանան, կարող ենք հանդիպել եւ ավելի մանրամասն խնդիրը քննարկել, եւ ես էլ իմ լիազորությունների սահմաններում փորձեմ իրենց օգտակար լինել»,-ասաց պատգամավորը:

Հարցին, թե ինչու ակտիվիստների շարքերում չկան նաեւ ԲՀԿ երիտասարդական թեւի կամ կուսակցության կարկառուն ներկայացուցիչներ, պատգամավորը պատասխանեց, թե քաղաքացիական հասարակության նախաձեռնությունները, օրինակ՝ Թռչկանի ջրվեժի, Թեղուտի պահպանության նախաձեռնությունները, կուսակցական նախաձեռնություններ չեն եւ չպետք է քաղաքականացվեն:

«ԲՀԿ երիտասարդներն ազատ են նմանատիպ հարցերում իրենց դիրքորոշումը հայտնելու: Ես չեմ էլ բացառում, որ այնտեղ շատ ԲՀԿ անդամ երիտասարդներ լինեն  քանի որ իրենք համակարծիք են նախաձեռնողների հետ: ԲՀԿ երիտասարդներն ազատ են իրենց դիրքորոշման հարցում»,-ավելացրեց Վահե Էնֆիաջյանը:

Մեկնաբանություններ (4)

Манвел
Это не тот ли господин Энфиаджян,который будучи в 13летнем возрасте закончил ЕРЕВАНСКУЮ ШКОЛУ БИЗНЕСА!!!потом Бог его знает где слонялся несколько лет,и пошел в армию...а теперь он...ДЕПУТАТ!!!Выступает с ВЫСОКИХ трибун...УУУУУМНЫЙ...
hai
baic karelia che chin. achxatanqner@ kangnacnel minchev parzvi ete da orinakane. lav ban chi spasvum.
Է. Մարտիրոսյան
Հարգելի Կարեն, ցավով պետք է նկատեմ, որ դուք խոսում եք մի անձնավորության մասին, որին իմ խորհին համոզմամբ դուք չեք ճանաչում: Պրն Էնֆիաջյանը երբեք չի կարող լինել գործիք կամ կատարածու ինչ որ անձանց կամ խմբավորումների համար: Անձամբ ճանաչում և բարձր եմ գնահատում պրն Էնֆիաջյանի մարդկային հատկանիշները և համոզված կարող եմ ասել, որ նա այդ խնդրի լուծման համար հայտնել է իր պատրաստակամությունը նախ ելնելով իր մարդկային հատկանիշներից, որոնց մասին նա երբեք չի բարձրաձայնում: Ուղղակի դուք պարսավում եք մի մարդու բացարձակ չճանաչելով նրան:
Կարէն Ա.ՍԻՄՈՆԵԱՆ
Պրն Էնֆիաջեանը կատարում է չարաբաստիկ մի դեր։ Ի՞նչ գործ ունի մի մարդ, ով «նշանակուելով» երկիրն աւերողներին զօրաւիգ եւ մասնակից խորհրդարանի ինչ որ ձեւական յանձնաժողովի նախագահի տեղակալ, յանկարծ մէջտեղ է գալիս եւ մեծահոգաբար յայտարարում. «Եթե ակցիայի մասնակիցներն էլ ցանկանան, կարող ենք հանդիպել ավելի մանրամասն խնդիրը քննարկել, եւ ես էլ իմ լիազորությունների սահմաններում փորձեմ իրենց օգտակար լինել»։ Նախ. ի՞նչ հարց է որ «մանրաման քննարկելու» առիթ է տալիս… Այդ դեպուտատը մինչեւ տեղակալ նշանակուելը մի՞թէ դեռ չգիտէր «հարցի մանրամասները»։ Յետոյ. ինչո՞ւ է իր վրայ վերցրել ժամանակը ձգձգելու համար «հարցը մանրամասն քննարկելով», եւ այդ ընթացքին բնապահպանների ուշադրութիւնը շեղելով։ Երրորդ. այս խնդրով եւ ընդհանրապէս Բնապահպանութեան խնդիրներով ՊԷՏՔ է հանդէս գայ թէկուզ եւ իրաւազանց նախագահը։ Եւ կտրուկ յայտարարութիւն անի։ Ընդհանրապէս ԱՄԲՈՂՋ հանքարդիւնաբերութիւն իբրեւ «տնտեսական աճի» նախապայման ՊԷՏՔ է դադարեցուի եւ օլիգարխները ՊԷՏՔ է սկսեն զբաղուել ԱՐՏԱԴՐՈՒԹԵԱՄԲ եւ ոչ թէ հումքը մսխելով։ Եւ վերջին. մի՞թէ այս նորաթուխ տեղակալը չգիտէ Զարուհի Փոստանջեանի գործունէութեան մասին։ Մի՞թէ չի կարող գնալ ու կանգնել Զարուհու կողքին եւ գոնէ մի առ ժամանակ հասարակութեան կողմից նկատուել իբրեւ տղամարդ։ Բնապահպանները ոչ թէ «ակցիա» են անում այն չափով, որ չափով իշխանութիւնները ջանում են նուազեցնել հասարակական ընդվզումի ալիքի ուժը, այլ անցել են ԳՈՐԾՈՂՈՒԹԵԱՆ, ինչը արդէն երկու տասնամեակ փոխարինուած է եղել խորհրդարանական ու հարցազրոյցային զաւզակութիւններով՝ խարդախելու եւ խաբելու նպատակով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter