
Մենուա Հարությունյանի կարծիքով՝ բարոյականության մասին խոսում են անբարոյականները (վիդեո)
Մաշտոցի պուրակը նախատեսված է եղել որպես պուրակ, դրա կողքը ծննդատուն է, և կառուցվող շինություններն այնտեղ անհամատեղելի են:
Այսօր նման հայտարարություն արեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը: Վերջինս առաջարկում է քաղաքապետին լսել բնապահպանների ձայնը և ազատել Մաշտոցի պուրակը:
ՀՀԿ ներկայացուցիչ Մենուա Հարությունյանի կարծիքով՝ եթե նախկին քաղաքապետերը խոստանում էին Աբովյան փողոցն ազատել այդ կրկպակներից, ապա Տարոն Մարգարյանն առաջինն էր, ով «այդ համարձակությունն ունեցավ»: Տարածքը պետք է փոխհատուցվի և «Մաշտոցի այդ հատվածը կարող է համարժեք լինել»: Բացի այդ՝ նախադեպային է, որ այդ տարածքը ոչ թե վաճառվում է, այլ տրվում է վարձով: Մենուա Հարությունյանը վստահեցնում է, որ այնտեղ ծառեր չեն հատվելու, և որոշ ժամանակ անց կրպակների սեփականատերերն են հրաժարվելու այդ տարածքներից, որովհետև առևտրի տեսանկյունից շահութաբեր չի լինի:
«Տարոնը էն տղեն է, ով սիրում է Երևանը», - հայտարարեց Մ. Հարությունյանը:
Նա կարծում է, որ այս ամբողջ գործընթացն իրականում ուղղված է Տարոն Մարգարյանի դեմ: Իսկ նախաձեռնությունը Մենուա Հարությունյանը որակեց որպես շոու, գրանտների սպառման մի եղանակ` հավելելով, որ այսօր բարոյականության մասին առավել բարձր խոսում են անբարոյականները:
Ա. Մարիտրոսյանի խոսքերով՝ Մ. Հարությունյանն այդ խոսքով իրեն նույնպես դարձրեց շոումեն, քանի որ ինքը ևս այդ շարժման կողմնակիցն է: Նրա կարծիքով՝ շարժումը միայն բնապահպանական ուղղվածություն ունի, և իրականում գրանտակեր քաղաքականություն վարում են ներկայիս իշխանությունները: Մ. Հարությունյանը հավելեց, որ ինքը Ա. Մարիտորսյանին համարում է ոչ թե շոումեն, այլ քաղաքական գործիչ:
Ա. Մարիտիրոսյանն առաջարկեց, որ Տ. Մարգարյանն աշխատի իրավական ուղղությամբ՝ շտկելու իր «նախկինների» սխալ որոշումները:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել