HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Զոհված զինծառայողի ընտանիքի անդամին միանվագ դրամական աջակցություն տրամադրելու նախագիծը ԱԺ հանձնաժողովի բացասական եզրակացությանն արժանացավ

Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու առաջարկին։

Ըստ նախագծի՝ առաջարկվում է ամրագրել, որ զինվորական ծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի անդամին տարվա ընթացքում մեկ անգամ կարող է վճարվել միանվագ դրամական օգնություն նաև այն դեպքում, երբ զինծառայողի ընտանիքի անդամը օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատել է իր՝ ծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողի ամուսին, զավակ կամ ծնող լինելու փաստը:

Այս նախագծին Կառավարությունը բացասական եզրակացություն է տվել։ Նախագիծը ներկայացնող «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանն ասաց, սա այն դեպքերի համար է, երբ փաստացի ամուսնացած կնոջ ամուսինը զոհվել կամ մահացել է զինվորական ծառայության ընթացքում, սակայն օրենքով նախատեսված փոխհատուցում չի ստանում, քանի որ ամուսնությունը հավաստող փաստաթուղթ՝ ամուսնական վկայան չկա։ Պատգամավորն առաջարկեց, որ եթե դատական կարգով, նոտարական փաստաթղթով հիմնավորվի ամուսնությունը, ապա փոխհատուցում տրամադրվի։

Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանն ասաց, որ նախագիծն այս տեսքով չի կարող ընդունվել, այն հակասում է Ընտանեկան օրենսգրքին, քանի որ Հայաստանում միայն եկեղեցական արարողությունը բավարար չէ ամուսնություն գրանցելու համար, պետք է «Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքի համաձայն գրանցել ամուսնությունը։

Հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց նախագծին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։