HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թուրքիան համաձայնել է հրադադար հաստատել Սիրիայի հյուսիսում

«Թուրքիան համաձայնել է հրադադար հաստատել Սիրիայի հյուսիսում, որպեսզի թույլ տա քրդերի կողմից ղեկավարվող ուժերը դուրս բերել»,- հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը:
Ինչպես գրում է բրիտանական «Բիբիսին», բոլոր ռազմական գործողությունները կդադարեցվեն հինգ օր, և ԱՄՆ-ն կօգնի հեշտացնել քրդերի կողմից ղեկավարվող զորքերի «պատշաճ դուրսբերումը» այն վայրից, որը Թուրքիան անվանում է «անվտանգ գոտի»:
Հիշեցնենք, որ Թուրքիան իր հարձակումը քրդերի վրա սկսեց անցած շաբաթ:
Այն նպատակ ուներ հետ մղել քրդական զորախմբին, որը նա դիտում է որպես ահաբեկչական խմբավորում և վերաբնակեցնել սիրիացի փախստականներին այդ տարածքում:
«Բիբիսիի» հաղորդմամբ՝ քննադատները վախենում են, որ դա կարող է հանգեցնել տեղի քուրդ բնակչության էթնիկ զտումների:
Միջսահմանային հարձակումը տեղի ունեցավ այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ԱՄՆ ուժերը դուրս բերեց սահմանային տարածաշրջանից:
Նրա որոշումը քննադատության տեղիք տվեց ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ արտերկրում, և ոմանք նրան մեղադրում են թուրքական գործողության համար «կանաչ լույս» տալու համար:
Դոնալդ Թրամփը Թվիթերում գրառում է կատարել հրադադարի մասին մինչ Փենսի հայտարարությունը՝ գրելով, որ «միլիոնավոր կյանքեր կփրկվեն»:
 
Լուսանկարը՝ «Ռոյթերս» գործակալության, ձախից՝ պետքարտուղար Մայք Պոմպեոն եւ փոխնախագահ Մայք Փենսը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter