«Պետք չէ Չիչոլինայով վախեցնել» (տեսանյութ)
Հաջորդ խորհրդարանում մեծամասնական չի լինելու: Բայց հիմա մեծամասնականները ընտրատարծքներում ինչ-որ հարցեր են լուծում և պահում են կապը ժողովրդի հետ: Այս կարծիքին է ՀՀԿ ներկայացուցիչ Մենուա Հարությունյանը: Նրա կարծիքով՝ մեծամասնական ընտրակարգը վերացնելով` որոշ մարդկանց խորհրդարան չմտնելու հարցը չի լուծվելու: Նա առաջարկում է փոխել մեծամասնական ընտրակարգով ընտրվող պատգամավորների որակը, որովհետև կան մեծամասնականով ընտրված պատգամավորներ, ովքեր «աբսուրդ են»: Բացի այդ, քաղաքացին ինքը պետք է ուշադիր լինի, թե ում է ընտրում:
Մ. Հարությունյանը հավելեց, որ ՀՀԿ-ն միշտ կողմնակից է եղել, որ խորհրդարանը լինի համամասնական, սակայն այժմ՝ ընտրություններից առաջ, հապճեպ ձևով ընտրակարգը փոխելը ճիշտ չի լինի: «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ա. Մարտիրոսյանը նշեց, որ հարցը նոր չէ բարձրացվել. «Ժառանգությունը» նման առաջարկով է հանդես եկել դեռևս 2007 թ.-ից սկսած:
Ա. Մարտիրոսյանի կարծիքով՝ պետք չէ ամեն ինչ բարդել քաղաքացու վրա: Պետք է ստեղծել պայամաններ, որ նա կարողանա արտահայտել իր քաղաքական կամքը, ոչ թե լինեն ճնշումներ ու ահաբեկումներ:
Նրա կարծիքով՝ այժմ նորմալ նախընտրական շրջան է, երբ իշխանությունը մեծացնում է իր «ադմինիստրատիվ ռեսուրսը» և «ֆինանսական կարողություններն է ի ցույց դնում»: Իսկ Մ . Հարությունյանը հավատում է, որ լինելու են արդար ընտրություններ, և Հրազդանի ընտրությունները ևս եղել են այդպիսին: Ըստ նրա՝ քաղաքական ուժերը վերահսկելու են իրենց ձայները, և Հայաստանը սպառել է «նոր մարտի 1, ընտրություններ կեղծելու ռեսուրսը»: Ա. Մարիտիրոսյանը չհամաձայնեց, որ Հրազադանում ընտրություններն անցել են արդար: Տեղամասերում ամեն ինչ հարթ է եղել, բայց դրսում եղել են ապօրինություններ. ընտրակաշառքներ, 3000 ավել ընտրողներ, ահաբեկումներ և այլն:
Ա. Մարիտիրոսյանը հայտարարեց, որ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը համարվում է երիտասարդ սերնդի ներկայացուցիչ, սակայն իրականում չակերտավոր բարեփոխիչ է, որովհետև Չիչոլինիայով վախեցնելը ճիշտ չէ:
Անդրադառնալով երիտասարդ խորհրդարանի և սերնդափոխության հարցին՝ Մ. Հարությունյանը նշեց, որ համակարգ պետք է մտնեն այն մարդիկ, ովքեր եկել եմ ծառայելու հայրենիքին և կուսակցությանը: Իսկ արհեստական սերնդափոխություն անել պետք չէ:
Ա. Մարիտիրոսյանի խոսքերով՝ սա այն կետն է, որտեղ իր և Մ. Հարությունյանի տեակետերը հատվում են: Նրա խոսքերով՝ եթե սերնդափոխությունը լինելու է ընդամենը տարիքային փոփոխություն, ապա ավելի լավ է մնան մեծերը, ովքեր գոնե փորձառություն ունեն: Բայց եթե սերնդափոխությունը բերելու է նոր մտածողության, ապա ինքը կողմ է դրան:
Անդրադառանալով գենդերային խնդրին՝ Մ. Հարությունյանը նշեց, որ խորհրդարանում պետք է լինեն այնպիսի կանայք, ովքեր գալիս են աշխատելու: Ա. Մարիտորսյանը նշեց, որ մեծամասնականով ընտրված կին պատգամավոր չկա, և հարցը ոչ թե գումար չունենալն է, այլ որ մեծամասնական համակարգն իրականում մրցունակ չէ: Ըստ նրա՝ կանանց ներկայությունը կարևոր է ոչ միայն խորհրդարանում, այլև գործադիր մարմնում, և պետք է օգտագործել նրանց ներուժը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել