HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հրավիրել է ընդլայնված խորհրդակցություն

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հոկտեմբերի 21-ին հրավիրել է ընդլայնված խորհրդակցություն, նվիրված Խաչենագետի ջրամբարի ափամերձ հատվածում ձկների անկման պատճառներին: Պետական նախարարը լսել է բնապահպանության, գյուղատնտեսության, առողջապահության, ոստիկանության և արտակարգ իրավիճակների պետական ծառայության, Ասկերանի շրջանի պատասխանատուների վերջին ժամանակահատվածում իրականացված համալիր միջոցառումների մասին տեղեկատվությունը: Ոլորտային առանձին ուսումնասիրությունները շարունակվում են: Լաբորատոր փորձաքննության իրականացման համար նմուշներ են վերցվել ջրից և ձկներից: Այս մասին տեղեկացնում է ԱՀ կառավարության աշխատակազմի լրատվության բաժինը:

Գրիգորի Մարտիրոսյանն իր խոսքում ընդգծել է խնդրի առաջացման պատճառների համակողմանի ու հնարավորինս կարճ ժամանակահատվածում ուսումնասիրելու անհրաժեշտությունը, որին հաջորդելու են համապատասխան եզրահանգումներն ու գնահատականները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter