
Քաղաքացիները կկարողանան բջջային հավելվածի միջոցով երթևեկության կաննոների խախտման դեպքերով հաղորդում տալ
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի և Արմեն Փամբուխչյանի հեղինակած «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը: Այն ընդունվեց 83 կողմ, 24 դեմ և 3 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:
Հիշեցնենք, որ այս փոփոխությունները հնարավորություն են ընձեռում քաղաքացիներին ճանապարհատրանսպորտային երթևեկության կանոնների խախտում տեսնելու դեպքում այն տեսանկարահանել և հատուկ հավելվածի միջոցով ուղարկել ճանապարհային ոստիկանություն, ՃՈ-ն խախտում արձանագրելու դեպքում վարչական պատասխանատվության է ենթարկում խախտողին: Կառավարությունը սահմանելու է հավելվածում գրանցված անձանց նույն անձի կողմից նույն տրասնպորտային միջոցի վերաբերյալ էլեկտրոնային հաղորդում ուղարկելու ամսական և տարեկան առավելագույն չափը:
Բջջային հավելվածի տեխնիկական բնութագիրը (նկարագրությունը, ինտերֆեյսը) և դրանից օգտվելու կարգը սահմանելու է Կառավարությունը:
Մեկնաբանել