HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանում սոճիների չորացման պատճառը, ամենայն հավանականությամբ, կլոր որդերն են. կանխարգելումը՝ հատումն է

Հայաստանի անտառային տարածքներում սոճիների զանգվածային չորացման պատճառը, ամենայն հավանականությամբ, նեմադոտներն են՝ կլոր որդերը: Այս մասին «Հետքի» հետ զրույցում հայտնեց Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանը՝ մեր հարցին ի պատասխան, թե արդյոք Շրջակա միջավայրի նախարարությունը պարզել է հանրապետության տարածքում սոճիների չորացման պատճառը:

«Մենք պաշտոնական պատասխան չունենք, բայց ամենայն հավանականությամբ դա նեմատոդներ են, որը միայն Հայաստանում չէ»,- ասաց փոխնախարարը:

Նեմատոդները առաջնախոռոչավոր որդերի տիպին են դասվում:

Հայտնի է կլոր որդերի 500 հազար տեսակ, մակաբույծներ են, փոքր չափերի են, ապրում են հողում, քաղցրահամ ջրերում, ծովերում:

Սնվում են բակտերիաներով:

Թե որտեղից են ներթափանցել այդ որդերը, փոխնախարարի իմանալով, Վրաստանից է եկել, որովհետև Վրաստանում էլ կա նույն խնդիրը, ինչպես նաև Եվրոպայում:

Ինչ է անում Շրջակա միջավայրի նախարարությունը չորացումը կանխելու համար, Վարդան Մելիքյանը պատասխանում է, որ քարտեզագրում են:

«Ամբողջ Հայաստանում այդ խնդիրը կա, բոլոր տարածքները քարտեզագրում ենք: Լուծումը, դժբախտաբար, լինելու է կտրելը: Ավելի դժբախտաբար՝ ոչ միայն այն ծառերի, որոնք տեսանելի են, որ արդեն հիվանդ են, նաև դրանց շառավղով՝ մյուսների, որովհետև դրանք էլ հավանաբար արդեն վարակված են, ուղղակի դեռ չեն հասել այն փուլին, որ դեղնեն»,- ասում է Վ. Մելիքյանը:

Փոխանախարարը վստահ է, որ սա է լուծումը, որովհետև Եվրոպայում էլ են նույնն անում: «Բայց սա պետք է անենք մարդկանց բացատրելով, որ չմտածեն՝ հերթական անգամ ծառերը կտրվում են, անտառները վերացվում են»,- նշում է նա:

Խնդրի մասին երկրորդ տարին է՝ տեղյակ են «Հայանտառում»: Ինչո՞ւ ենք այսքան ուշ արձագանքում՝ մեր հարցին, շրջակա միջավայրի նախարարի տեղայակալը նշում է, որ ինքը դեռևս 3 ամիս է պաշտոնում նշանակվել: «Նախկինում ինչ-որ բաներ չեն արվել, այսինքն՝ եթե պետք է ծառ հատվեր, վախեցել են, որ կլինի բացասական արձագանք: Այստեղ մի քիչ հասարակության հետ աշխատելու խնդիր կա: Մասնագետները պետք է խոսեն, լսելի դառնա, որ բացատրեն, հանրային իրազեկման աշխատանքների առաջնահերթուն կա»,- ասում է նա:

Հիշեցնենք, որ մեր հարցմանն ի պատասխան Անտառային կոմիտեն հայտնել էր, որ ընդհանուր առմամբ 44 hա չորացող ու չորացած սոճի է գրանցվել Հայաստանում` առավելապես Լոռու, Արագածոտնի և Տավուշի մարզերում: 

Կարդացեք նաև՝ Հայաստանում 44 հա սոճի է չորանում

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter