HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԵՄ փորձագետների այցն ավարտվել է. նրանք աջակցելու են Կադաստրի արխիվների թվայնացմանը

Եվրամիության՝ տեխնիկական աջակցության և տեղեկությունների փոխանակման «Թայեքս» ծրագրի շրջանակում եռօրյա այցից հետո փորձագետներ Պաուլա Դիժկստրան և Քրիստիան Լեմմենն այսօր մեկնեցին Հայաստանից՝ նախօրեին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Այս մասին տեղեկացնում է Կադաստրի կոմիտեի լրատվության բաժինը:

Այցի նպատակը Կադաստրի արխիվների թվայնացմանն աջակցելն էր, և արխիվի տեղացի մասնագետների հետ դասընթացից զատ, եվրոպացի փորձագետները եղան միասնական ստորաբաժանումում և նրա արխիվում, Լոռու մարզայինում, Վանաձորում այցելեցին նաև ապագա միասնական արխիվի շինհրապարակ։

Երկուշաբթի օրը՝ տարեկան հերթական արձակուրդ մեկնելու նախօրեին, Կոմիտեում նրանց ընդունեց ղեկավար Սարհատ Պետրոսյանը, ներկայացրեց մեր երկրում Կադաստրի ստեղծումից ի վեր թվայնացման երրորդ փորձի, Ինտեգրված կադաստրի և միասնական արխիվի ստեղծման մանրամասները։

Հանդիպման սկզբում Պետրոսյանը տեղեկացրեց, որ Կոմիտեի ղեկավարի պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել ՀՀ վարչապետին, ինչը չի խանգարում, որպեսզի փորձագետներին մանրամասն ու պատրաստակամորեն պատմի այս ոլորտում արվածի ու անելիքի մասին, աջակցի համագործակցությանը։ Իսկ հանդիպման ավարտին Պետրոսյանը հույս հայտնեց, որ ով էլ լինի Կադաստրի կոմիտեի ղեկավարը, այս ոլորտում ևս համագործակցությունը հաջողությամբ կպսակվի։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter